Հալեպի մերձակա բնակավայրերը գնդակոծվում են
Ապօրին զինված խմբավորումները չեն դադարում գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքի մերձակա բնակավայրերի ուղղությամբ: Հալեպից ոչ հեռու գտնվող Մինյան գյուղի բնակիչները պատմել են, որ տառապում են ամենօրյա գնդակածություններից:
«Իմ և ընկերոջս վրա կրակել են գրոհայինները: Ընկերս մահացել է: Նրանք այսօր էլ կրակում են, այդ ժամանակ թաքնվում ենք նկուղներում»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ լրագրողներին պատմել է գյուղի բնակիչներից Ահմեդ ալ Աբուն:
Մեկ այլ բնակիչ նշել է, որ նախկինում կրակում էին միայն գիշերը, իսկ այժմ նաև ցերեկը:
«Վերջերս գլխավոր ճանապարհին հրթիռ էր ընկել, երկու մարդ զոհվեց»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է. կան զոհեր ու վիրավորներ
- Սիրիայի հյուսիսում սպանված թուրք զինծառայողների թիվը հասել է 7-ի
- Սիրիայի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչը կմեկնի Թուրքիա
- Սիրիայում 4 թուրք զինծառայող է սպանվել
- Հրավառություն՝ ականանետերի փոխարեն. Սիրիա
- ՄԱԿ-ը մտահոգ է Սիրիայում ռազմական գործողություններով
- Հրթիռակոծությունից հետո Հալեպում կան զոհեր և վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան