«Մեդիա պաշտպան»-ը հորդորում է Արսեն Թորոսյանին զերծ մնալ լրագրողների նկատմամբ ճնշումներից
«Մեդիա պաշտպան»-ի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՝ հորդորելով ԱՆ նախարար Արսեն Թորոսյանին զերծ մնալ լրագրողների նկատմամբ ճնշումներից:
««Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ 5-րդ ալիքի լրագրողները Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործըթնացից ուղիղ եթեր են իրականացրել, որից հետո նախարար Արսեն Թորոսյանը խիստ մտահոգություն է հայտնել այդ դրվագի կապակցությամբ և պիտակավորել է 5-րդ ալիքի աշխատանքը։
«5-րդ ալիքը» դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել․ «5-րդ ալիքի» լրագրողը եւ օպերատորը ծննդաբերության ընթացքը լուսաբանելու համար ստացել են Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը եւ ծննդկանի գրավոր համաձայնությունը»:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Արսեն Թորոսյանին զերծ մնալ լրագրողների նկատմամբ ճնշումներից։
Միաժամանակ հորդորում ենք լրագրողներին բժշկական հաստատություններում աշխատանք իրականացնելիս պահպանել համապատասխան նորմերը, կրել բժշկական հագուստ ու պաշտպանիչ դիմակ»,- նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Աղասի Ենոքյան. Փաշինյանն ազդարարեց ռեպրեսիաների նոր փուլ ընդդիմադիր մամուլի և կոնկրետ երկու հեռուստաընկերությունների դեմ
- «5-րդ ալիք»-ը՝ ԱՆ-ին. Հորդորում ենք օգտագործել զուսպ բառապաշար և չվերադառնալ լրագրողներին դասավանդելու վնասակար առաքելությանը