Յուջի Կոյանագիին՝ Դիանա Աբգարի մասին
«Tokyo Shimbun» օրաթերթի հունվարի 15-ի համարում տպագրվել է Յուջի Կոյանագիի երկրորդ ծավալուն հոդվածը` այս անգամ ամբողջությամբ նվիրված Դիանա Աբգարին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Հայտնի լրագրողի առաջին հոդվածում, որը տպագրվել էր հոկտեմբերի 5-ին, խոսվում էր Էյիչի Շիբուսավայի հիմնադրամի, ցեղասպանությունից մազապուրծ եղած և որբանոցներում հայտնված հայ մանուկներին ցուցաբերված աջակցության մասին:
Հոդվածները պատրաստվել են դեսպանության կողմից տրամադրված նյութերի, Մելինե Մեսրոպյանի` Դիանա Աբգարին նվիրված գիտական աշխատության, ինչպես նաև անցյալ տարվա օգոստոսին դեսպանի հետ անցկացված հարցազրույցի հիման վրա: