Սևազգեստ մայրեր. Մեր որդիների մահվան գործերը տեղում դոփում են
Բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների մայրերն այսօր էլ կառավարության շենքի դիմաց էին։ Նրանք պնդում են՝ իշխանափոխությունից հետո էլ իրենց որդիների սպանության գործերը պատշաճ չեն քննվում, տարիներ շարունակ նրանք չգիտեն, թե որն է եղել իրենց որդիների սպանության պատճառը։
Չնայած Փաշինյանը խոստացել է, որ գործերը կքննվեն, մայրերի պնդմամբ, որևէ գործողություն քննիչների կողմից չի իրականացվել։
«Պարոն Փաշինյանը մեզ ասաց, նոր քննություն է իրականացվելու, բայց ոչինչ չի արվել։ Համակարգը չի փոխվել, պետք է հիմնովին փոխվի։ Բոլոր քննիչները պետք է դատվեն, զինվորների սպանությունների այսքան գործերի քննությունն իրենց ձեռքով է շեղվել»,-ասաց 2010-ին մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։
Մայրերը նշում են, իրենք նոր ապացույցներ են ներկայացնում, քննիչները կոծկում են։
«Երևի իրենց ամուր զինվորներ են պետք, ամուր զինվորներ, որ սպանեն ու առողջ օրգանները վաճառեն»,-իր կասկածներն է հայտնում Արթուր Ղազարյանի մայրը։
Տիգրան Օհանջանյանի մայրն էլ նշեց, իր որդու գործը տեղում դոփում է, քննիչները որևէ բան չեն անում. «Ոչ մի փաստաթուղթ չենք ստացել, թե ինչ փուլում է գործը, ինչ գործողություններ են արվում։ Պարզ չէ իմ որդու մահվան պատճառը, դատարանում տապալվել է նրանց ներկայացրած մեղադրանքը»։
Ծնողներն ակնկալում են, որ վարչապետ Փաշինյանը, ով զինվորի հայր է, կկատարի իր խոստումը։
Հարակից հրապարակումներ`
- Սևազգեստ մայր. Ես շիշը կտայի քննիչի գլխին
- ԱԺ-ում քննարկման ժամանակ սևազգեստ մայրը բաժակով ջուր շփեց քննիչի վրա
- Սևազգեստ մայրերն ԱԺ-ում. «Գործերը տարել են փակուղի, ինչպե՞ս քննարկենք»»
- Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում
- Սևազգեստ մայրեր. Աննա Հակոբյանն ինչո՞վ է զբաղված, որ սպանված զինվորների մայրերին ընդունել չի կարող
- Սևազգեստ մայրերը կշարունակեն պայքարը նաև 2013-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան