«5-րդ ալիք»-ը՝ ԱՆ-ին. Հորդորում ենք օգտագործել զուսպ բառապաշար և չվերադառնալ լրագրողներին դասավանդելու վնասակար առաքելությանը
«5-րդ ալիք» հեռուստաընկերությունն արձագանքել է առողջապահության մտահոգությանը։
Հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանի առողջապահության նախարարությունը խիստ մտահոգված է, որ «5-րդ ալիքի» լրագրողն առանց դիմակի և գլխարկի ուղիղ եթերում ներկայացրել է «հատված Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից»:
Անկեղծ ասած, ցուցադրել ենք մի դրվագ ԿՆՈՋ ծննդաբերության ընթացքից, ոչ թե «հատված՝ ԾՆՆԴԱՏԱՆ ծննդաբերության գործընթացից»: Մեր թղթակցի՝ Աչաջրում լինելն էլ պայմանավորված էր ոչ թե «ծննդատան ծննդաբերությամբ», այլ հանրապետության մի քանի ծննդատների՝ նախարարության հայտնած «մահվան» գույժով:
«5-րդ ալիքի» լրագրողը և օպերատորը ծննդաբերության ընթացքը լուսաբանելու համար ստացել են Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը եւ ծննդկանի գրավոր համաձայնությունը: Ուրախ ենք, որ առողջապահության նախարարությանը մտահոգում է «ներհիվանդանոցային վարակների առաջացման եւ տարածման ռիսկը». մեր լրագրողը եղել է առանց դիմակի և գլխարկի (նկարահանող խմբի բոլոր անդամները եղել են խալաթով ևբախիլով):
Ընդունում ենք նախարարության մտահոգությունը և խոստանում այսուհետև ավելի ուշադիր լինել: Մեր հերթին հորդորում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչությանը վարույթ հարուցել՝ պարզելու՝ 2019թ.-ի մայիսի 8-ին նախարարության շենքում արդյոք ապահովվա՞ծ են եղել օրենսդրությամբ սահմանված պայմանները, երբ նախարար Արսեն Թորոսյանն իր մի խումբ աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ:
Հույս ունենք՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչությունը տեղի չի տա նախարարի կանխարգելիչ հարվածներին և վարույթ կհարուցի այդ խիստ կարևոր հարցի պատասխանը տալու համար:
Ինչ վերաբերում է «քաղաքական դիվիդենտներ հավաքելու»՝ «5-րդ ալիքի» «անհագ ցանկությունը զսպելուն», առողջապահության նախարարությանը հորդորում ենք օգտագործել զուսպ բառապաշար (արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունը «5-րդ ալիքի» խմբագրական քաղաքականությանը միջամտելու անհագ ցանկություն է արտահայտում), չվերադառնալ լրագրողներին դասավանդելու վնասակար առաքելությանը (արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունն իրեն վերապահում է լրագրության մեծավարպետի դեր) և, նախևառաջ, մտահոգվել ազգային անվտանգության տեսանկյունից չափազանց ռիսկային «առողջապահական» նախաձեռնությունների ճակատագրով: Առողջություն եւ արդյունավետ աշխատանք ենք մաղթում նախարարության մեր գործընկերներին և առողջ համագործակցության հույս հայտնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան