«Արտավազդ» մրցանակաբաշխությունը կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին
Հ. Պարոնյանի անվ. Երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստը, որում քննարկվեցին մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք ՀԹԳՄ «ԱՐՏԱՎԱԶԴ» ամենամյա մրցանակաբաշխությանը առնչվող մի շարք հարցեր։ Թատերական գործիչների միությանից տեղեկացնում են, որ նիստին ներկա են եղել և ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը ներկայացրել է մրցանակաբաշխության կանոնակարգում առաջարկվող մի շարք փոփոխություններ, որոնք հավանության են արժանացել ներկաների կողմից։ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանվել է հունվարի 21-ը:
Նիստը հաստատել է մրցանակաբաշխության փորձագետների հետևյալ կազմը.
1.ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան
2.Դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան
3.Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյան
4.Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյան
5.ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյան
6.Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյան
7.Թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյան:
«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան