Լիբանանում անվտանգության ուժերի ու ցուցարարների բախման հետևանքով 45 մարդ է վիրավորվել
Նախօրեի երեկոյան Լիբանանում բողոքի ցույցերը վերածվել են բռնությունների, որի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են այն բանից հետո, երբ լիբանանյան անվտանգության ուժերը փորձում էին ցրել ցույցերը մահակներով և արցունքաբեր գազով։ Այս մասին գրում է France24-ը։
Լիբանանում բողոքի ցույցերի մեծ ալիքը սկսվեց հոկտեմբերի 29-ից երկրի վերնախավի դեմ, որի արդյունքում հրաժարական տվեց վարչապետ Սաադ Հարիրին՝ երկիրն առավել ընկղմելով տնտեսական ճգնաժամի մեջ:
Երեքշաբթի երեկոյան Բեյրութի Համրայի տարածքում անկարգություններ էին սկսվել, որը շարունակվեց նաև չորեքշաբթի։
Լիբանանի Կարմիր խաչը հայտնել է, որ 45 մարդ վիրավորվել է, որոնցից 35-ը բուժման նպատակով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Հարակից հրապարակումներ`
- Սաադ Հարիրին հրաժարվել է լինել Լիբանանի հաջորդ վարչապետը
- Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն