Սթիվեն Քինգի համար արվեստում կարևորը որակն է, ոչ թե «բազմազանությունը»
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը հայտարարել է, որ արվեստի հարցերում իր համար կարևոր է որակը, ոչ թե «բազմազանությունը»: Գազետա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ նա մեկնաբանել է առաջիկայում կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության շուրջ ստեղծված իրավիճակը. քննադատություններ են հնչում բացառապես տղամարդ ռեժիսորների և միայն սպիտակամորթ դերասանների առաջադրման համար:
«Ես երբեք արվեստի հարցում չէի մտածի բազմազանության մասին: Միայն որակ»,- հայտարարել է Քինգը:
Նրա հայտարարությունը սոցիալական ցանցերում քննադատության է արժանացել:
Սթիվ Քինգի գրքերը վաճառվել են ավելի քան 350 միլիոն օրինակով, վեպերից շատերի հիման վրա ստեղծվել են ֆիլմեր, մինի սերիալներ, հեռուստահաղորդումներ, կոմիքսներ։ Քինգը հրատարակել է 54 վեպ, որոնցից 7-ը` «Ռիչարդ Բախման» կեղծանունով։ Հեղինակել է նաև վեց գիտահանրամատչելի գիրք։ Այս ամենից բացի, գրել է մոտավորապես 200 պատմվածք, որոնց մեծ մասը զետեղվել է հեղինակի կազմած ինը ժողովածուներում։ Նրա շատ ու շատ ստեղծագործություններում գործողությունները տեղի են ունենում հայրենի Մեն նահանգում։ Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» վեպի հիման վրա նկարահանված «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան