Չինաստանը խոստացել է չյուրացնել ամերիկյան տեխնոլոգիաները
Վաշինգտոնը և Պեկինը հայտարարում են հրադադարի մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն ստորագրել են առևտրային վեճերի լուծման առաջին փուլի վերաբերյալ համաձայնագիրը, որը երկրները վարում են գրեթե երկու տարի: Այս մասին գրում է euronews-ը։
Գործարքի հիմնական կետերից մեկը վերաբերում է ԱՄՆ մտավոր սեփականության պաշտպանությանը: Վաշինգտոնը բազմիցս մեղադրել է Պեկինին՝ ԱՄՆ-ի տեխնոլոգիաները յուրացնելու մեջ:
«Չինաստանը զգալի պարտավորություններ է ստանձնել ամերիկյան գաղափարների, առևտրի գաղտնիքների, արտոնագրերի և ապրանքային նշանների պաշտպանության վերաբերյալ: Քչերը գիտեին, որ նաև այս հարցն է քննարկվում: Մենք շատ բան ենք քննարկել: Սա միայն առաջին փուլն է», - ասել է Թրամփը:
Չինաստանը երկու տարվա ընթացքում խոստացել է նաև ավելացնել 200 միլիարդ դոլարով ամերիկյան ապրանքների, ներառյալ գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքների, ինչպես նաև էներգետիկայի ներմուծումը:
Իր հերթին, Վաշինգտոնը հրաժարվել է նոր տուրքեր մտցնելուց և կրճատել է գոյություն ունեցողներից մի քանիսը: Դրանք ուժի մեջ են մնում մինչև փաստաթղթերի հաջորդ փաթեթը ստորագրելը: Բանակցությունների երկրորդ փուլն արդեն սկսվել է: