Վատիկանում առաջին անգամ կինը բարձրաստիճան պաշտոնում է նշանակվել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի տեղակալ է նշանակել Ֆրանչեսկու դի Ջովանիին: Նա առաջին կինն է, որը Վատիկանի կառավարությունում նման բարձր պաշտոն է զբաղեցնում: Այս մասին գրում է 360tv.ru կայքը՝ հղում անելով Associated Press-ին:
Ֆրանչեսկու դի Ջովանին 66 տարեկան է, մասնագիտացած է ադմինիստարտիվ-իրավաբանական հարցերում: Վատիկանում կինն աշխատում է շուրջ 30 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
Ավելի վաղ Հռոմի պապը բազմաթիվ անգամ արտահայտվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցում կանանց ավելի ակտիվ ու կարևոր դերի մասին: Նրա օրոք արդեն եղել են կանայք, որոնք նշանակվել են կարևոր պաշտոնների. Բարբարա Յատան ղեկավարում է Վատիկանի թանգարանները, իսկ այլ կանայք կարևոր պաշտոններ են զբաղեցնում խորհրդատավական մարմիններում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան