ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները Ալմաթիում կմասնակցեն թվային տնտեսության ֆորումին
Եվրասիական տնտեսական միության երկրների (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները կմասնակցեն «Թվային Ալմաթի. Համաշխարհային տնտեսության թվային ապագան» միջազգային ֆորումին, որն անցկացվելու է հունվարի 31-ին Ալմաթիում:
Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով Ղազախստանի թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը:
«Թվային Ալմաթի. Համաշխարհային տնտեսության թվային ապագան» միջազգային ֆորումին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներ, քաղաքական ղեկավարներ, առաջատար գործադիր տնօրեններ (գլխավոր գործադիր տնօրեններ), տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում միջազգային փորձագետներ: Քննարկման հիմնական թեման կլինի մեծ տվյալների և արհեստական ինտելեկտի հիման վրա տարածաշրջանի կայուն զարգացման կառուցման եղանակների քննարկումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։