Զ.Մնացականյան. Որևէ պահ չի եղել, որ Հայաստանը ձգձգի կամ հետաձգի բանակցային գործընթացը
Դեռևս վաղ է խոսել Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով, արտաքին գործերի նախարարների մակարդակով աշխատանքները շարունակվում են:
«Բանակցային գործընթացը շարունակական է, բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը՝ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում»,- ասաց ԱԳ նախարարը:
Նրա խոսքով, որևէ պահ չի եղել, որ Հայաստանը ձգձգի կամ հետաձգի գործընթացը։
«Բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը մենք շարունակում ենք համարել ամենաէֆեկտիվ ու միջազգայնորեն ճանաչված շրջանակը: Բանակցային այդ գործընթացի շրջանակում ձևավորվել են բազմաթիվ մոտեցումներ, գաղափարներ, այդ ամենի մեջ մեզ համար չափազանց էական ու սկզբունքային է համադրել բազմաթիվ տարբեր պարամետրերը, որոնց մեջ արտահայտություն է գտնում մեզ համար առանջնային մեր դիրքորոշումները»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արա Հակոբյան. Այս տարի բանակցային գործընթացում ունեցանք բացասական հետևանքներ
- Արմեն Աշոտյան. Փաշինյանը կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները
- Մամեդյարովը վերջին բանակցայինի մասին. «Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջությամբ կապահովվի»
- Արայիկ Հարությունյան. Բանակցային գործընթաց չկա ու չի էլ եղել
- Ադրբեջանի արտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները համարել է ծանր
- Զոհրաբ Մնացականյան. Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի
- Դավիթ Շահնազարյան. ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է, պատասխանատուն մենք ենք
- Չավուշօղլուն՝ արցախյան հակամարտության մասին. «Այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան