Քեյթ Բլանշետը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին
Դերասանուհի Քեյթ Բլանշետը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Վենետիկի բիենալեի ղեկավարությունը:
«Քեյթ Բլանշետն ավելին է, քան ուղղակի ժամանակակից կինոյի դեմք, որին նկարահանում են վերջին տասնամյակի ամենահայտնի ռեժիսորները: Նրա ներդրումն արվեստում, հասարակական կյանքում, շրջակա միջավայրի պաշտպանության գործում, պաշտպանում է կանանց դերը կինոարտադրության ոլորտում, որտեղ նախապաշարմունքները դեռ գերակշռում են, արժանի է ողջ հասարակության հարգանքին»,- ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան:
Քեյթ Բլանշետն ավելի քան 50 դեր ունի կինոյում, մի քանի տասնյակ դերեր թատերական ներկայացումներում: Բլանշետը երկու անգամ «Օսկարի» է արժանացել, երեք անգամ՝ «Ոսկե գլոբուսի», նաև մի շարք միջազգային փառատոների մրցանակակիր է:
Վենետիկի 77-րդ կինոփառատոնը կայանալու է սեպտեմբերի 2-12-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա