Պաշտպան. Բարձրաձայնել էինք, որ գալու է ժամանակը, երբ Մանվել Գրիգորյանի կյանքին էական վտանգ է սպառնալու
«Ամեն անգամ վարույթ իրականացնող մարմինը, դատարանն անտեսում էր պաշտպանների այն հայտարարությունները, որ կալանքի ընթացքում Մանվել Գրիգորյանի մոտ նոր հիվանդություններ են առաջացել, տեղի է ունեցել առողջության վատթարացում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Նա ասաց, որ երկու օր առաջ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է կապված սրտի աշխատանքի և շնչառության հետ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Երկու օրվա ընթացքում բժիշկներն ակնկալում էին որոշակի դրական տեղաշարժ, սակայն տեղի չունեցավ: Բժիշկներն ահազանգեցին, որ դրական տեղաշարժ չի լինում, հարցը խնդրահարույց է: Երեկ մի քանի կոնսոլիում է տեղի ունեցել, որից հետո բարձրաձայնվեց Մանվել Գրիգորյանի հիվանդության ծանր վիճակի մասին»,- ասաց պաշտպանը:
Լ. Բաղդասարյանի խոսքով, միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունից հետո պաշտպանական կողմը բարձրաձայնել էր, որ չեն հավատում այդ հանձնաժողովի եզրակացության, որովհետև հակասական է:
«Բարձրաձայնել էինք, որ գալու է ժամանակը, երբ Գրիգորյանի կյանքին էական վտանգ է սպառնալու: Երկու օր առաջ, երբ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, դատախազությունը ցույց տվեց, թե ինչքան է ինքը հետամուտ լինում անձի հետ կապված գործառույթներին՝ հիվանդություն և այլն, որ հենց իմանալով որոշակի խնդիր կա, մինչ այդ չէր իմանում, կներեք կոպիտ օրինակի համար, մի հատ մատերով ճտացրեց, դատարանն անմիջապես նիստ նշանակեց:
Երեկվա նիստում դատախազն ինչ ասաց՝ նայի հա, նենց խափանման միջոց կկիրառես, որ հանկարծ Գրիգորյանը երկիրը չլքի: Հարգելի դատախազ, այդ ո՞ր օրենքով ես դու ասում, որ ինքը երկիրը չպետք է լքի»,- նշեց Մ. Գրիգորյանի պաշտպանը:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Պաշտպանները մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններ, սակայն դատարանը մերժվել է։
Նախօրեին դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարանը բավարարել է միջնորդությունը, Մանվել Գրիգորյանի ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց
- Դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հարցը
- ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ արտահերթ նիստ կգումարվի
- Մանվել Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է.ՄԻՊ
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հիմա աշխատում են, որպեսզի, այսպես ասած, չմահանա
- Մանվել Գրիգորյանին չեն կարողացել տեղափոխել դատարան
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Դատարանը խախտում է հավասարության սկզբունքը
- Դատախազ. Պաշտպանի՝ «բոյկոտում ենք»-ից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը սկսում է վատանալ
- Պաշտպան. Այնպիսի տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին