Քաղաքական 15:58 16/01/2020 Հայաստան

Հայաստանյան սպասելիքները Ռուսաստանի ներքաղաքական տեղաշարժերից

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Ռուսաստանում իշխանության ձևավորման խնդիրը միայն այդ երկրի համար ներքաղաքական կարևորություն ունեցող իրադարձություն չէ։ Այն, թե ով է ռուսական պետության ղեկին, մեծ նշանակություն ունի նաև այլ պետությունների ու առաջին հերթին ՌԴ հարևան ու դաշնակից երկրների, ներառյալ Հայաստանի համար։

Ճիշտ է, ՌԴ նախագահի ձեռնարկած իշխանական տեղաշարժերը՝ կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը, սահմանադրական բարեփոխումները, իշխանության փոփոխություն չեն, քանի որ առանցքային անձը՝ Վլադիմիր Պուտինը մնում է պետության ղեկին, և տեսակետներից մեկն էլ այն է, որ այս ամենը կոչված է հենց նրա քաղաքական երկարակեցության շարունակությունն ապահովելու համար։ Բայց և այնպես, ռուսական իշխանական վերնախավի վերադասավորումներն ու առանցքային պաշտոններում նոր անձանց հայտնվելը կարող են որոշակի ազդեցություն ունենալ նաև Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության վրա։

Բնականաբար, արտաքին քաղաքականությունը մշակվում և իրականացվում է նախագահ Պուտինի անմիջական վերահսկողությամբ, և ներքաղաքական այս «ֆեյսլիֆտի» արդյունքում կտրուկ փոփոխություններ արտաքին ոլորտում սպասել պետք չէ։ Սակայն, Ռուսաստանի հարևան և հեռու երկրների մոտ կլինեն որոշակի նոր սպասելիքներ, ակնկալիքներ, և նույնիսկ վախեր՝ նորացված իշխանությունից և դրանում կենտրոնական դեր ունեցող անձանցից։

Երեկվանից սոցիալական ցանցերում լայնորեն շրջանառվում են ՌԴ նոր վարչապետ Միխայիլ Միշուստինի կիսով չափ հայ լինելու և հայկական շրջանակների հետ սերտ կապեր ունենալու մասին լուրերը։ Անկախ այս տեղեկատվության ճշմարտացիության աստիճանից, դա ցույց է տալիս, որ հայկական հանրությունը, բնականաբար, որոշակի սպասելիքներ ունի ՌԴ նոր կառավարությունից։ ՌԴ վարչապետին «հայացնելով», ոչ միայն շարունակվում է հայտնի մարդկանց մեջ հայ գտնելու «հին ու բարի» ավանդույթը, այլ այդ կերպ փորձ է արվում մտերամանալ շատերի համար անծանոթ կերպարի հետ, կանխել վախերը ու ձևավորել դրական սպասելիքներ։

Ի թիվս այլի, Հայաստանի համար կարևոր է նաև, թե ով է լինելու ՌԴ արտաքին գործերի նախարարը։ Կշարունակի՞ պաշտոնավարել Սերգեյ Լավրովը, թե ոչ՝ կարևոր նշանակություն ունի նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում։ Հայտնի է, որ ՌԴ ներկայիս երկարմյա ու փորձառու նախարարը խորապես ներգրավված է ԼՂ հարցում, և նույնիսկ ասում են, որ նրա անունով հարցի կարգավորման պլան է եղել։

Այն, որ Ռուսաստանը առանցքային դերակատարություն ունի ԼՂ կարգավորման հարցում և որ առանց նրա ներգրավվածության խնդրի լուծում հնարավոր չէ գտնել, պատկերավոր ասած հաստատուն մեծություն է այս հավասարման մեջ։ Իսկ թե ինչ խորությամբ և ինչ շեշտադրումներով է ռուսական կողմը ներգրավվում կարգավորման գործընթացում, սա արդեն փոփոխական մեծություն է, որ որոշ չափով կախված է նաև անհատներից։

Հիշենք Դիմիտրի Մեդեվեդևի նախագահության տարիները, թե ինչքան ակտիվ էր անձամբ ՌԴ նախագահը ԼՂ հակամարտության հարցում և Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումները ինչքան հաճախ էին կայանում։Դիմիտրի Մեդվեդևի ակտիվ ջանքերով 2008թ. ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ Մայենդորֆյան հռչակագիրը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անունից արված հայտնի հայտարարություններից չորսը արվել են Մեդվեդևի նախագահության տարիներին։

Ինչևիցե, Ռուսաստանում և նաև Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները տարբեր չափերով ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգարվորման վրա։ Ժողովրդավարական սուղ ավանդություններ ունեցող այս երկրներում տեղի են ունենում շատ բաներով իրար նման գործընթացներ, երբ իշխող էլիտան համակարգային թարմացումներ է կատարում վերևից՝ նոր քաղաքական իրողություններին ադապտացվելու ու իշխանությունն առանց մրցակցային ընտրությունների պահպանելու նպատակով։ Այդ ամենը կատարվում է բարեփոխումների մեծ ծրագրեր հռչակելով, նոր էլիտա ձևավորելու կոչերով, հավակնոտ ենթակառուցվածքների ու արտաքին հաղթանակների մասին խոստումներով։ Իսկ եթե ինչ որ բան ընթանում է ծրագրավորավածից այլ կերպ, ապա ձախողումների մեղավորներին հեշտ է գտնել երկրից դուրս։ Ադրբեջանի դեպքում դժվար չէ կռահել, թե ով է լինելու առաջին կասկածյալը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}