Գյուղատնտեսական ապահովագրություն կիրականացնեն երեք ընկերություններ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար սահմանված են գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրեր կնքելու հետևյալ ժամկետները.
. «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչև 2020 թվականի մարտի 25-ը,
.«Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը:
Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում է թվով 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ռիսկերն են` «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարություն»:
Կարկուտի և հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ), իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզում (Արարատ, Արմավիր):
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ
- «Փաստ». Քննարկվում է գյուղատնտեսական ապահովագրության խնդիրը