Կանադան միացել է Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման հետաքննությանը
Կանադայից ժամանած մասնագետները այցելել են Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի վթարի վայր, նրանք նախատեսում են մասնակցել սև արկղերի գաղտնազերծմանը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ այսօր՝ հունվարի 16-ին, փորձագետները կսկսեն ուսումնասիրությունները։
Ըստ Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գառոյի, Իրանի իշխանությունները դեռևս չեն տրամադրել կանադացիներին սև արկղերի հասանելիություն:
Հիշեցնենք, որ Թեհրանում ուկրաինական Boeing ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո: Օդանավում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվեցին: Ավելի ուշ Իրանը հայտնեց, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է երկրի ՀՕՊ համակարգերի կողմից: 176 զոհերից 57-ը կանադացիներ էին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում