Նարեկ Մալյանը տորթով, ծաղիկներով, շամպայնով ու թիթեռնիկով ներկայացել է հոբելյանական հարցաքննությանը
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, ով պայքար է հայտարարել Հայաստանում սորոսականների դեմ, վերջին մեկ տարվա ընթացքում 100-րդ անգամ քննչական կոմիիտե է հրավիրվել՝ հարցաքննության։
Ու քանի որ թիվը հոբելյանական է, Մալյանը Քննչական Կոմիտեի Արաբկիրի բաժին է ներկայացել տոնական տորթով, շամպայնով, ծաղիկներով, վերանաշապիկին էլ թիթեռնիկ ունի։
ՔԿ բակում հնչում է «Իմ ծնունդն է այսօր» երգը։ Նախաձեռնության մյուս անդամները ևս Մալյանի հետ են, նրանց ծննդյան թղթե գլխարկներ բաժանեցին։
Դրանից հետո բացեցին շամպայնը, Սորոսի ու Լարիսա Մինասյանի լուսանկարներով տորթի վրա մոմեր դրեցին, վառեցին, փչեցին, բաժակ խփեցին ու ծափահարություններով Նարեկ Մալյանին հարցաքննության ճանապարհեցին։
Մինչ այդ լրագրողների հետ զրույցում Նարեկ Մալյանն ասաց, տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակում են իրեն հրավիրել կոմիտե։
«Տրամադրությունս շատ բարձր է։ Ուղիղ մեկ տարվա մեջ 100-րդ անգամ հրավիրվում եմ հարցաքննության։ Սորոսականները տարբեր կեղծ, սուտ մատնություններով փորձում են քրեական հետապնդում իրականացնել իմ նկատմամա, սակայն դրանցից որևէ մեկին ընթացք չի տրվում, քանի որ դրանք սուտ ու կեղծ տեղեկություններ են իրեն մեջ պարունակում»,-ասաց նա։
Մալյանն ասաց, մի քիչ նեղացած է Ոստիկանության Մալաթիայի բաժնից, իրեն վաղուց չեն կանչել, առաջ է անցել ՔԿ-ի Արաբկիրի բաժինը։
«Ես խոստացել եմ, որ այն Սորոսականը, ում սուտ մատնությամբ 100-րդ անգամ կանչվել եմ հարցաքննության, ինձանից նվեր կստանա իմ գիրքը։ Նաև ծաղկեփունջ եմ պատրաստել եմ քննիչի համար, վերջին շրջանում հոգեբանական կապվածություն ձեռք բերեցի իրավապահ համակարգի ներկայացուցիչների նկատմամբ, առավել ևս տեղեկացա, որ քննիչը կին է։ Որոշեցի պատշաճ ներկայանալ»,-ասաց նա։
Նա սորոսականներին մաղթեց երազանքների իրականացում։
«Ես սկսել եմ պրոցեսից՝ սորոսականներին նսեմացնելուց ու ստորացնելուց գերագույն հաճույք ստանալ, իսկ դա շատ վտանգավոր, շատ»,-զգուշացրեց Մալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին