Կոնգրեսը հետաքննում է Ուզբեկստանի բազայում ծառայած ամերիկյան զինծառաողների մոտ քաղցկեղով հիվանդացությունները
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը սկսել է հետաքննություն այն զեկույցների վերաբերյալ, որ 2000-ականների սկզբին Ուզբեկստանում տեղակայված ամերիկացի զինվորականների մոտ բարձր է քաղցկեղի մակարդակը։ Նշվում է նա, որ պենտագոնը իմացել Ուզբեկստանի Կարշի Խանաբադ ավիաբազայում ռադիոակտիվ և քիմիական վտանգների մասին։ Այս մասին գրում է eurasianet-ը։
Այս քննությունը սկսվել է մոտ 1 ամիս առաջ տարածված հետաքննական նյութից հետո՝ կապված 2001-ից 2005թ-ը Կարշի-Խանաբադ ավիաբազայում ծառայած զինվորականների մոտ քաղցկեղի հայտնաբերումների հետ։
Հանձնաժողովն այժմ Պենտագոնից և վետերանների գործերի վարչությունից փաստաթղթեր է հավաքում՝ գնահատելու, թե ԱՄՆ-ի ծառայության անդամները որքանով կարող են ենթարկված լինել ռադիոակտիվ և քիմիական վտանգների։
1 ամիս առաջ հրապարակված հետաքննությունում ներկայացվել է այն վատ պայմանները, որոնցում ապրում են ամերիկյան զինվորականները, որոնք նաև ստիպված են փակել իրենց առողջապահական ծախսերը, քանի որ հաստատված չէ, որ քաքղցկեղի առաջացումը կապված է եղել իրենց ծառայության հետ։
Ուզբեկստանի կառավարությունը ամերիկացիներին խնդրեց հեռանալ ավիաբազայից 2005 թ.-ին՝ Անդիջան քաղաքում բռնկված անկարգություներից հետո, որի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների սպանվե է 187 մարդ, իսկ ոչ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը հասել է մինչև 1500-ի։