Ռազմիկ Աբրահամյան. Ծնողները շատ բան են պատմում
«Ծննդատները ոչ մի առնչություն չունեն որդեգրման հետ»,- դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ծնողները պատմում են, որ հենց ծննդատներում է տեղի ունեցել…, նա նշեց. «Ծնողները շատ բան են պատմում: Նրանք սուտ ու սխալ, կեղծ, հավաքածու անդամներ են: Ծննդատները ոչ մի առնչություն չունեն»:
Հերքո՞ւմ եք, որ երեխաների առքուվաճառքով եք զբաղվել հարցին ի պատասխան, Ռազմիկ Աբրահամյանն ասաց. «Խնդրում եմ ավելորդ հարցեր չտաք»:
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) 2-րդ մասի 2-րդ կետով և 200 հոդվածի (Առևտրային կաշառքը) 3-րդ կետով:
Նա ազատության մեջ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մերժել էր նախաքննության մարմնի կալանքի միջնորդությունը:Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռ. Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազության դիմաց կանայք պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին
- Դատախազությունը դիմել է դատարան Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու համար
- Ռազմիկ Աբրահամյանն ազատության մեջ է
- Ռազմիկ Աբրահամյանի կալանավորման գործով դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել
- Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկակացվել
- Ապօրինի որդեգրումների գործով բացի Ռազմիկ Աբրահամյանից ևս երկու մարդ է ձերբակալվել
- Երեխաների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Ռազմիկ Աբրահամյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա