«Սպանդանոցի պակասի հետևանքով ներմուծված միս ենք ուտելու»
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անասնատերերի բողոքը լսելու համար նրանց հետ հանդիպեց Սննդամթերի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Նա առաջարկեց պատվիրակներ ուղարկել տեսչական մարմին, որտեղ այսօր հանդիպում է նախատեսված սպանդանոցների տերերի հետ։
«Ձեր հարցադրումների մեծ մասի հետ ես համաձայն եմ, եկեք, հասկանանք»,-առաջարկեց նա։
«Այ, ընկեր ջան, միանգամից կոխել եք տուպիկը»,-դժգոհեց անասնատերերից մեկը։
Գեորգի Ավետիսյանը հակադարձեց՝ միանգամից չի եղել, 2017-ից սկսած քննարկումներ եղել են, 2018-ին կառավարությունը որոշում է ընդունել։
Սա բարկացրեց գյուղացիներին, նրանք պնդեցին՝ որևէ մեկն իրենց չի իրազեկել։
«Հազար անգամ ներողություն, հենց այստեղ խաբում եք։ Մեռնեմ քեզ, հենց այստեղ խաբում եք, որ մեկին եք զգուշացրել»,-սկսեցին բղավել գյուղացիները։
«Մի հատ ջուր տվեք էս մարդուն»,-ասաց Ավետիսյանը, ինչին գյուղացին պատասխանեց՝ «ջուրը ձեզ է պետք»։
Ավետիսյանն ասաց, որ կառավարության որոշումից առաջ չեն գնում բոլորի կարծիքը հարցնում, այն քննարկման է դրվել, հեռուստատեսությամբ իրազեկվել է։
Անասնատերերը հարցրեցին տեսչական մարմնի ղեկավարին, եթե սպանդանոց չկա, ո՞նց են հասցնելու մորթեն անասուները, ստիպված իրենց անասուների միսն արտահանելու են, արդյունքում հայաստանցիներն ուտելու են ներմուծված միս։
«Ինչի՞ չեք թողնում զարգանանք»,-հարցրեցին նրանք։
Անասնատերերն առաջարկեցին Ավետիսյանին, իրենց հետ գյուղ գնալ, օգնել իրենց՝ ցուլիկին սպանդանոց տեղափոխել։
«Փաշինյանն ասում է՝ վեր կացեք բազմոցից աշխատեք, ես վերկացել եմ, աշխատում եմ, աշխատածս տամ սպանդանոցի՞ն»,-ասաց նրանցից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում
- Սպանդանոցային պարտադիր մորթի առաջին օրը. «Ավելի վատ էի պատկերացնում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան