Փաշինյան. Մսավաճառները թողել են ծխախոտի թափոնների տպավորիչ քանակ
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստն էր վարում, շենքի դիմաց տարբեր մարզերից եկած անասնատերերը բողոքի ակցիա էին իրականացնում սպանդանոցային պարտադիր մորթի դեմ։
Նիստի ավարտից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված:
Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ:
Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության և այլ պայմանները չխստացնենք»։
Նկատենք, որ ակցիա իրականացնողները ներկայացան, որպես գյուղացիներ, որոնք անասուններ ունեն ու տարբեր դժվարությունների են հանդիպում կենդանուն սպանդանոց տեղափոխելու համար։
Նրանք բողոքում էին ոչ թե խստացումից, այլ բավարար թվով սպանդանոցներ չունենալու պայմաններում իրենց սպանդանոցային մորթը պարտադրելուց։
«Պայմաններ չեն ապահովում, պահանջներ են ներկայացնում»,-նշել էին նրանք ու համայնքի միջոցներով համայնքներում փոքրիկ սպանդանոցներ սարքելու վերաբերյալ առաջարկ արել կառավարությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Սպանդանոցի պակասի հետևանքով ներմուծված միս ենք ուտելու»
- Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում
- Սպանդանոցային պարտադիր մորթի առաջին օրը. «Ավելի վատ էի պատկերացնում»
- Վաղվանից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան