4G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում Նոր տարվա նախօրեին ու առաջին օրը` նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ
Ամանորի նախաշեմին` 2019թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2020թ. հունվարի 1-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է ավելի քան կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին տեղեկացնում է ընկերության հանրային կապերի բաժինը:
Ինտերնետից օգտվելիս` բաժանորդները նախապատվությունը տվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցին, որի արդյունքում LTE թրաֆիկը գրանցել է քառապատիկ աճ: Մասնավորապես, ռեկորդային է եղել Երևանի տարածքում 4G/LTE թրաֆիկի մասնաբաժինը, որն ընդհանուր ինտերնետ թրաֆիկում կազմել է 72%:
Ամանորի նախաշեմին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին և 2020թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում բաժանորդները խոսել են շուրջ 69 մլն րոպե, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է շուրջ 3% աճ: Նշված օրերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է շուրջ 8.3 մլն կարճ հաղորդագրություն՝ ապահովելով շուրջ 11% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Տարեցտարի բաժանորդները նախընտրում են տոնական շնորհավորանքները միմյանց ուղղել մեսինջերների միջոցով, և 2019թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2020թ. հունվարի 1-ին, մեսինջերների միջոցով միմյանց հետ շփվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը գերազանցել է 500 հազարը:
2019 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը: 2019-ի վերջի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 1070 բազային կայան: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 78.3%-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին