«Հրապարակ». Որտեղի՞ց են գտնելու այդքան խոսող տեղակալ, չէ որ իշխանության աքիլեսյան գարշապարը կադրերն են
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանն ուզում է տարին սկսել նոր թաղապետ-փոխթաղապետերով։ «Ուզում է քաղաքական դեմքեր լինեն, տիրապետեն պրոցեսներին, քանի որ ավագանու «Իմ քայլում» նման մարդիկ չկան, ընդդիմության ուդառներին պատասխանող չկա»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը: Իսկ թաղապետ-փոխթաղապետերը նման իրավունք ունե՞ն։
«Թաղապետերը` ոչ, նրանք միայն հարցուպատասխանին մասնակցելու իրավունք ունեն, իսկ փոխթաղապետերը՝ արտահերթ ելույթի, դա է նրանց կարևորելու պատճառը»: Որտեղի՞ց են գտնելու այդքան խոսող տեղակալ, չէ որ իշխանության աքիլեսյան գարշապարը կադրերն են։
«Մարությանն ուզում է նոր մարդկանց ներգրավել, անգամ` ոչ ՔՊ-ականների, որ այս դժվար փուլը հաղթահարեն։ Ի դեպ, նրա ընկերների աշխարհագրությունը շատ մեծ է. Կենտրոնի թաղապետը, քաղաքապետարանի լրատվության վարչության պետը, փոխքաղաքապետ Վիրաբյան Տիգրանը… իր ընկերներին տեղավորել է ոստիկանությունում, այնտեղից խոսողներին բերել քաղաքապետարան»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում