«Հրապարակ». Ինչու է Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի և հաշիվների վրա կալանք դրվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել։ Դրանք անմիջապես նրա անունով չեն, այլ՝ երրորդ անձանց, բայց իշխանությունը հստակ գիտի դրանց ծագումնաբանությունը։
Այս տնտեսական տեռորը սկսվել է վարչապետ Փաշինյանի՝ «թաթիկները կտրելու» հայտնի արտահայտությունից հետո, որն արվեց տարեվերջին ԲՀԿ-իշխանություն հերթական փոխհրաձգության ժամանակ։ ««Հյուսիս-հարավ» պրոյեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել, ՀՀ-ում բռնել են էդ նախագիծը, կթել են որպես կթու կով, ով հասել ա: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք՝ հատ-հատ»,- ասել էր նա։
Հայտնի է, որ «Հյուսիս-հարավ»-ով քրեական գործ է հարուցված Ծառուկյանի ընկեր, «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ։ Հիմա Առուստամյանի հետ փոխկապակցված երրորդ անձանց նկատմամբ ևս քրեական գործեր են հարուցվել և կալանքներ դրվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։