Աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկում Երևանն առաջինն է Հարավային Կովկասում
Numbeo -ն հրապարակել է հունվարյան զեկույցը՝ կյանքի ինդեքսի արժեքի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, վարկանիշային ցանկում ներառված է 440 քաղաք: Ըստ այդմ՝ Ցյուրիխը, Բազելը և Լոզանը դարձել են աշխարհի ամենաթանկ քաղաքները:
Վարկանիշային աղյուսակի չորրորդ և հինգերորդ տեղերը ևս գրավել են շվեյցարական քաղաքները՝ Ժնևն ու Բեռնը:
Երևանը գրավել է ցանկի 380-րդ տեղը: Բաքուն 390-րդ տեղում է, Թբիլիսին՝ 404-րդ, ինչը նշանակում է, որ Երևանն ավելի թանկ է, քան վերջիններս։
Տասնյակում են հայտնվել Ստավանգերը, Օսլոն, Տրոնհայմը (Նորվեգիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա) և Բերգենը (Նորվեգիա):
Մոսկվան Ռուսաստանի ամենաթանկ քաղաքն է ու զբաղեցնում է 251-րդ տեղը:
Աղյուսակի կազմման համար հաշվի են առնվում ապրելու ծախսերը, տան վարձակալությունը, ռեստորանների գները և այլն։