Մամեդյարով. Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները նոր հանդիպում կանցկացնեն
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները մինչև հունվարի վերջ ևս մեկ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Արցախի հիմնախնդրի կարգավորումը։
Այս մասին Interfax.az-ի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նա նշել է, որ հանդիպման վայրը և ժամանակը դեռևս հստակեցված չեն։
Մամեդյարովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդել են, որպեսզի նման հանդիպում անցկացվի:
«Ադրբեջանը լիովին պաշտպանում է դիվանագիտական բանակցությունների անցկացումը: Վաղ թե ուշ դա արդյունք կտա», - ասել է նախարարը:
Արտգործնախարարը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելելու են տարածաշրջան այս տարվա առաջին եռամսյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին