«Կապտուկներով» Անգելա Մերկելը՝ Միլանի փողոցներում
Միլանի փողոցներում հայտնվել են Հիլարի Քլինթոնի, Անգելա Մերկելի և այլ կին քաղաքական գործիչների լուսանկարներով պաստառներ: Նրանց բոլորի աչքերի տակ կապտուկներ կան՝ «միայն նրա համար, որ ես կին եմ»: Եվրանյուզի հաղորդմամբ, այդպես իտալացի նկարիչ և ակտիվիստ, որն աշխատում են AleXsandro Palombo կեղծանվամբ, որոշել է ուշադրություն հրավիրել կանանց նկատմամբ բռնության խնդրի վրա: Պաստառներին նաև գրված է՝ «Կանանց նկատմամբ բռնությունը գլոբալ խնդիր է, որը վերաբերվում է բոլորին՝ անկախ ռասայական պատկանելիության, սոցիալական վիճակի ու կրոնի»:
2015 թ. իր արշավի ժամանակ նկարիչն օգտագործել էր հայտնի դերասանուհիների և երգչուհիների լուսանկարներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա