Մսավաճառը՝ Փաշինյանին. «Երբ իր հետ էինք, էդ սիգարետներն աչք չէին ծակում»
Այսօր չնայած ձյունածածկ ճանապարհներին, տարբեր մարզերից Երևան են եկել մի քանի տասնյակ անասնապահներ ու մսավաճառներ։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ դժգոհելով սպանդանոցային պարտադիր մորթի պահանջից։
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են նախ բավարար թվով սպանդանոցներ ստեղծել, ապա նոր պարտադիրի պահանջը կիրառել, նաև դժգոհում են կենդանիների տեղափոխման դժվարություններից, սպանդանոցների մատուցած ծառայությունների բարձր գնից։ Հանրապետությունում այս պահին 22 սպանդանոց կա, մարզեր կան, որտեղ ընդամենը մեկ սպանդանոց է։
Երեկվա ակցիայի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ մսվաճառները հեռացել են՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոնների տպավորիչ քանակի տակ:
«Գիտե՞ք, իր շարժի ժամանակ էլ, երբ սաղս մի մարդու նման կանգնած էինք, էդ նույն սիգարետներն եղել են։ Էն ժամանակ աչք չէր ծակում, հիմա աչք է ծակում»,-Փաշինյանի գրառմանն արձագանեք ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով, եթե կառավարությունն ընդառաջ չգնա իրենց խնդրանքներին, ապա իրենք պատրաստ կլինեն նույնիսկ ճանապարհ փակել, ինչպես արել են իշխանափոխության ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Սպանդանոցների ծառայությունների գները հստակեցվել են
- Փաշինյան. Մսավաճառները թողել են ծխախոտի թափոնների տպավորիչ քանակ
- «Սպանդանոցի պակասի հետևանքով ներմուծված միս ենք ուտելու»
- Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում
- Սպանդանոցային պարտադիր մորթի առաջին օրը. «Ավելի վատ էի պատկերացնում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան