Սեպսիսից տարեկան 6 մլն մարդ է մահանում
Սեպսիսն ամեն տարի հանգեցնում է աշխարհում 11 միլիոն մարդու մահվան ՝ խլելով ավելի շատ կյանք, քան քաղցկեղը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով «Հիվանդությունների գլոբալ բեռի մասին» զեկույցը։
Ուսումնասիրության համար կարևորվել է հանգամանքը, որ 2017-ին սեպսիսից մահացությունների թիվը աշխարհում կազմել է բոլոր մահերի 19,7% -ը: Ընդհանուր առմամբ, աշխարհում 48.9 միլիոն մարդու մոտ հայտնաբերվել է հիվանդությունը, ինչը զգալիորեն գերազանցում է մինչ այժմ առկա գնահատականները:
Այսպիսով, 2018 թ.-ին ԱՀԿ փորձագետները հայտնում են, որ հիվանդությունը զարգանում է տարեկան 30 միլիոն մարդու մոտ և մինչև 6 միլիոն մարդու կյանք է խլում:
Զեկույցում ասվում է, որ մահվան դեպքերի գրեթե կեսը տեղի է ունեցել երեխաների և դեռահասների շրջանում, դեպքերի 85% -ը՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
Ամենավատ իրավիճակը Աֆրիկայի երկրներում է. այստեղ հիվանդության տարածման ամենաբարձր մակարդակն է գրանցվել։ Այսպիսով, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունություն սեպսիսից տարեկան մահանում է 771 մարդ՝ 100000 մարդու հաշվարկով: Դրան հաջորդում են Չադը, Հարավային Սուդանը, Լեսոտոն, Սոմալին, Նիգերը, Գվինեան, Մալին, Բուրկինա Ֆասոն, Սիերա Լեոնեն:
Սեպսիսը արյան թարախային վարակ է, որն առաջանում է թարախային բորբոքման տեղային օջախից արյան հունի, ավշային ուղիների, այնտեղից հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։ Սեպսիսի աղբյուր կարող է դառնալ վարակված վերքը կամ տարբեր տեղադրության, մեծության ու ծավալի թարախային օջախը։