Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին գրված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջում:
«Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ և պարկեշտ երիտասարդին և պետական պաշտոնյային:
Խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին` կիսում մեծ վիշտն ու կսկիծը: Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի Գեորգիի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա ընտանիքին:
Գեորգի Կուտոյանի հետ կատարվածի քննության ընթացքը, նկատի առնելով նաև պետության մեջ նախկինում նրա զբաղեցրած դիրքը, պետք է լինի մեր հասարակության ակնդետ ուշադրության և հսկողության ներքո»,-ասված է ցավակցական տեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան