Ամառային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը կանցկացվի Սենեգալի մայրաքաղաք Դաքարում
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումով ամառային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը կանցկացվի Սենեգալի մայրաքաղաք Դաքարում ՝ 2022թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 9-ը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Հոկտեմբերի վերջերին Սենեգալում եղանակը չորային է և մրցաշարերը հնարավոր է անցկացնել բացօթյա խաղահրապարակներում։ Կարևոր է և այն ,որ մրցողները կմասնակցեն նոյեմբերի 1 –ին կայանալիք Աֆրիկայի երիտասարդության օրվան նվիրված տոնակատարությանը։
Գործկոմը հաստատել է «Դաքար -2022» խաղերի ծրագրում ընդգրկել նաև ուշու և « խառը թիմ » անվանումով / չորսական տղաներ ու աղջիկներ ունեցող / բեյսբոլ –5 մարզաձևերը։ Դրանք մատչելի են սենեգալցի երիտասարդների համար։ Ի դեպ, ուշուն մեծ տարածում է գտել և այժմ այդ մարզաձևով աշխարհում զբաղվում է ավելի քան 120 միլիոն մարդ։
Ավելորդ չէ նշել,որ ընդհանրապես առաջին անգամ է օլիմպիական մարզահանդես անցկացվելու « Սև աշխարհամասում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա