Կոտայքում պայթյունի հետևանքով տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր
Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով փլուզվել է տունը, մոտ 130 քմ, վնասվել են հարակից տան տանիքից մոտ 8 քմ հատված, հյուրասենյակի դռան ապակին և տանը կից մեկ այլ տան պատուհանները:
ԱԻՆ հաղորդմամբ, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչները՝ Գրիշա (ծնված 1934 թ.) և Քնար (ծնված 1936 թ.) Հ.-երը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 08:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ նախնական տվյալների, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: