«Իրատես». Նիկոլ Փաշինյանի անվստահությունը սեփական թիմակիցների հանդեպ խորանում է
«Իրատես» թերթը գրում է. «Սեփական թիմակիցների հանդեպ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը գնալով խորանում է։ Ամենևին պատահական չէ, որ նա «պատասխանատու» գործերը վստահում է միայն սեփական ընտանիքի անդամներին։ Մեր տեղեկություններով, Փաշինյանին ամենից շատ մտահոգում է այն, որ իր թիմի որոշ անդամներ սկսել են այլ քաղաքական ուժերի, ներկայացուցիչների հետ «խաղեր» տալ և հարմար պահի կարող են դաշտը փոխել ու մենակ կթողնել իրեն։
Արթուր Վանեցյանին ուղղված սաստկացող քննադատության ալիքն էլ խորքում ուներ մեկ այլ նպատակ։ Փաշինյանի թիմի ներսում որոշ մարդիկ կարող են Վանեցյանից ավելի ըմբոստ լինել ու հայտարարել այնպիսի բաներ, որոնք ԱԱԾ նախկին պետը չի կարող դեռևս ասել։ Դրան զուգահեռ, «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք վանեցյանական թևին են հարում, այլ խոսքով, ներսից օգնում են նրան։ Ու այս ամենը, բնականաբար, Փաշինյանի աչքից չի կարող վրիպել, ինչը ստիպում է «թաթիկներ կտրող» վարչապետին ավելի նյարդային արձագանքել ու առավել անխնա լինել սեփական թիմից պոկված բեկորների նկատմամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում