Արթուր Մելիքյան. Երբ մենք հասանք, դեպքի վայրում էին Կուտոյանի կինն ու հայրը
«Մենք հայտնաբերել ենք Կուտոյանի դին։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում մասնագետների մասնակցությամբ։ Դեպքի վայրում զենք է եղել»,-լրագրողներին տեղեկացրեց ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ ավելացնելով, որ այդ գործողությունների արդյունքում կկարողանան պատասխանել լրագրողների հարցերին։
Նրա խոսքով, քննչական գործողությունները դեռ երկար կտևեն։
«Հիմա նրանք այպիսի վիճակում են, որ չեն կարողանում խոսել»,-ասաց նա։
ՔԿ պաշտոնյան հավելեց, որ Գեորգի Կուտոյանը քննչական կոմիտեում քննվող որևէ գործում որևէ կարգավիճակով՝ տուժող, վկա կամ այլ ներգրավված չէ։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան