ԵՄ դեսպան․ Լինում են իրավիճակներ, երբ տեսնում ենք ճնշումներ լրատվամիջոցի նկատմամբ
«Կարծում եմ, Հայաստանում կա ԶԼՄ-ների մեծ ազատություն, իհարկե, կլինեն ինչ-որ դեպքեր ու լինում են իրավիճակներ, որոնցում կարող է լինել ճնշում այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ։ Մենք սա տեսնում ենք ցանկացած երկրում, իմ իսկ երկրում՝ Գերմանիայում, նույնը ևս պատահում է, ինչը չենք կարող բացառել»,-ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ Ազատազրկման վայրերում խնդիրները և ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման մեխանիզմին նվիրված քննարկման շրջանակում ճեպազրույցի ժամանակ։
Դեսպանը նշեց, որ դիտարկում են նաև ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության հետ որոշակի աշխատանքներ կատարելու հնարավորությունը։ Կարողությունների զարգացման խնդիր էլ կա, և դիտարկվում է նաև լրագրողների վերապատրաստումը, կա էթիկայի, պատասխանատու գործելակերպի խնդիր։
«Մեզ միշտ կտեսնեք ԶԼՄ-ների ազատությունը կարևորող սուբյեկտի դերում։ Բազմաթիվ ծրագրերում մենք ինքներս ենք ներգրավում լրատվամիջոցներին՝ որպես կարևոր հսկիչների, բայց կա նաև հարցի մյուս կողմը՝ ԶԼՄ-ների պատասխանատու գործելու անհրաժեշտությունը»,-ասաց ԵՄ դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ԵՄ դեսպան․ Դուք չեք ունենա մարդու իրավունքներ, եթե չկա օրենքի գերակայություն
- Անդրեա Վիկտորին․ ԵՄ-ն ուշադիր հետևում է, բայց ընթացող գործընթացները չի մեկնաբանում