Լրատվամիջոցները և սոցցանցերը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա նիկոլականները սպանությունը կգցեն սերժականների վրա, սերժականները՝ նիկոլականների վրա: Իսկ ինձ թվում է, որ այս դեպքում հետքերը Հայաստանից դուրս են տանում»:
«Կույս ձևանալու վախտերը անցել են»,- եզրակացնում է իր ֆեյսբուքյան էջում «Ադեկվատներից» Արթուր Դանիելյանը և մատնանշում նրանց, ովքեր ինքասպան չեն լինի՝ ակնհայտորեն ակնարկելով ոչ անվտանգ մթնոլորտը. «... ինձանից զատ Տեր Նակալյան Կոնստանտինը, Մալյան ու Սամսոնյան Նարեկները: Վերջինս հանգիստ կարա ինքնասպանության հասցնի շատերին, բայց ոչ ինքն իրեն: Ինքնասպան չեն կարա լինեն նաև Հրայր Թովմասյանը, Վովա Գասպարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Սեյրան Օհանյանը, Գևորգ Կոստանյանը»։
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը իր կարծիքն է հայտնում դեպքի հետ կապված. «Կուտոյանի մահը քննարկվում է անվտանգության ծառայության նախկին պետերից մեկի - Մարյուս Յուզբաշյանի սպանության շարքում։ Բայց շատ ավելի ճիշտ կլինի դիտարկել այս մահը այս վերջին մի-քանի ամսվա մեջ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի (2019-ի սեպտեմբերի վերջ Երեւանում) եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի (2019-ի նոյեմբերի վերջ Ռուսաստանում) սպանության-"ինքնասպանության" շարքում։»։
Իր մեկ այլ գրառմամբ առաջարկում է՝ Արթուր Վանեցյանին պետական պահպանություն ապահովեք։
«Սարսափելին և զզվելին այն է, որ ուղիղ հեռարձակման ժամանակ մեծ թվոր օգտատերեր "ժպտավուն" և "սրտիկային" սմայլիկներ են դնում այդ նյութրի տակ՝ իրենց վերաբերմունքն այպես արտահայտելով երիտասարդի մահվան կապակցությամբ...
Մեր հասարկաությունը հիվանդ է...Հիվանդ է՝ չարությամբ, նախանձով և միմյանց ատելությամբ, որի հետևանքները կործանարար են լինելու...». մեջբերում Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։
Սոցցանցերում տարածվում ու քննարկվում է նաև Գեորգի Կուտոյանի՝ կենսագրության՝ Վիքիպեդիայից ջնջելու փորձերը.
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր։ Նախնական տվյալներով՝ դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել նրա դիմածնոտային հատվածում։ Դիակի կողքին եղել է ատրճանակ։
Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը armeniasputnik-ի հետ զրույցում զուգահեռներ է անցկացրել ՆԳՆ նախկին ղեկավարի և նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հետ։
«Մենք տեսնում ենք, որ բավականին կայացած, պետության առաջ իրենց պարտքը կատարող մարդիկ նման ցավալի վախճան են ունենում։ Սա իսկապես վատ միտում է և վատ նշան պետության համար», – ասաց նա։
Ալավերդյանն ասել է, որ՝ ամենասարսափելին այն է, որ ոչ ոք չգիտի` ով կհայտնվի թիրախում և որ՝ երկրի իշխանությունները պետք է զբաղվեն այդ մարդկանց անվտանգությամբ։
«Վատ նշան է»՝ ընդհանուր առմամբ գնահատել է նա։
«Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, "գիշերը" թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Մելիքյան. Երբ մենք հասանք, դեպքի վայրում էին Կուտոյանի կինն ու հայրը
- ՔԿ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով
- Վլադիմիր Գասպարյանը և Գեորգի Կուտոյանը ազատվեցին պաշտոնից
- Փաշինյանն առաջարկել է պաշտոնից ազատել Գասպարյանին ու Կուտոյանին
- Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան