Անասնաբույծները կառավարության շենքի դիմաց կհավաքվեն նաև երկուշաբթի, կպահանջեն իրենց ժամանակ տալ
Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքող անասնաբույծները, մսավաճառներն այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարեցին՝ երկուշաբթի ժամը 10։30-ից կրկին հավաքվելու են այդտեղ։
«Թող բոլորը հավաքվեն, գան մեզ պատասխան տան՝ կամ էս կողմ, կան էն կողմ։ Մարդկանց եկամտի աղբյուրն է անասնապահությունը, դա էլ են ուզում կտրել»,-ասացին նրանք։
Անասանապահները բողոքում են, մինչ պարտադիր լինելը, պետք է հանդիպեին համայնքի ղեկավարների հետ, համայնքերում սպանդանոցներ ստեղծեին։ Նրանք պահանջելու են իրենց ժամանակ տալ, 5-րդ ձևը առայժմ չպահանջել, որպեսզի այդ ընթացքում նոր սպանդանոցներ սարքվեն։
«Թող ժամանակ տան, գյուղերում կգտնվեն մարդիկ, ովքեր կսարքեն։ Ես Թալինից եմ եկել, մեր ռայոնում չկա։ Ասում են՝ տարեք Աբովյան, ո՞նց տանեմ։ Մենք էսօր անասուն ունենք մորթելու, հարկ ու վարկ ունենք մուծելու, պիտի մորթենք, որ վճարենք, հիմա ի՞նչ անենք»,-դժգոհում են նրանք։
Հիշեցնենք, որ տարբեր մարզերի անասնատերեր ու մսավաճառներ երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք բողոքում են, որ սպանդանոցային պարտադիր մորթի պահանջը գործում է, բայց չկան բավարար թվով սպանդանոցներ, բացի այդ, կենդանիներին սպանդանոցներ տեղափոխելու, սպանդանոցում մորթ իրականացնելու ծառայությունների վճարներն ազդելու են մսի ինքնարժեքի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը փորձում է սահմանափակել քննական և քննադատական միտքը. Թումանյան
- Մսավաճառը՝ Փաշինյանին. «Երբ իր հետ էինք, էդ սիգարետներն աչք չէին ծակում»
- Սպանդանոցների ծառայությունների գները հստակեցվել են
- Փաշինյան. Մսավաճառները թողել են ծխախոտի թափոնների տպավորիչ քանակ
- «Սպանդանոցի պակասի հետևանքով ներմուծված միս ենք ուտելու»
- Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում
- Սպանդանոցային պարտադիր մորթի առաջին օրը. «Ավելի վատ էի պատկերացնում»
- Վաղվանից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար