Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պահպանել «Բաց երկնքի» պայմանագիրը
Մոսկվան «Բաց երկնքի պայմանագիրը» կարևոր միջոց է համարում ռազմական ոլորտում թափանցիկության ամրապնդման համար և կանի հնարավոր ամեն ինչ այն պահպանելու համար։ ria.ru-ի փոխանցմամբ, ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը նշել է, որ Սպիտակ տունը «ուսումնասիրում է» պայմանագրից դուրս գալու հնարավորությունը։ Վերջինս հայտնել էր, որ դեմ է այդ գաղափարին:
Դրանից անմիջապես հետո «Wall Street Journal»-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ստորագրել է մի փաստաթուղթ, որում ասվում է, որ ԱՄՆ վարչակազմի մտադրությունն է դուրս գալ պայմանագրից: Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, որոշումը վերջնական չէ, խորհրդակցությունները շարունակվում են:
«Մենք համարում ենք, որ ԴՕՆ-ը կարևոր միջոց է ռազմական ոլորտում վստահության և թափանցիկության հաստատման համար: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը և լիարժեք գործելու անհրաժեշտությունը: ԴՕՆ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ մենք կցանկանայինք նշել, որ Ռուսաստանը կանի հնարավոր ամեն ինչ` պայմանագիրը պահպանելու համար»,-նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Նշվում է, որ Մոսկվան ապավինում է գործընկերների առողջ դատողությանը և հեռատեսությանը. «Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է լուծել ԴՕՆ- ի իրականացման վերաբերյալ առկա տարաձայնությունները անհրաժեշտ է լուծել բանակցությունների միջոցով ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի մտահոգությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու