Բաքվից փախստական. Սպիտակի երկրաշարժից հետո ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին, որ հայեր են զոհվել
«Երբ տեղի ունեցավ Սումգայիթի ջարդերը, ամեն ինչ փոխվեց ոչ միայն հենց Սումգայիթում, այլ Բաքվում, ամենուր: Մենք զգում էինք, որ մեր հարևանների, ուսուցիչների հարաբերությունները փոխվել են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բաքվից փախստական, ԱՄՆ-ի բնակիչ Աննա Աստվածատուրյան-Թերքոտը:
Նա նշեց, որ ընտանիքի հետ Բաքվից հեռացել է 1989 թվականին սեպտեմբերին:
«Այդ ընթացքում, չեմ հիշում, թե քանի անգամ, թաքնվել ենք մթության մեջ, երբ մեր տան մոտով անցնում էին ցուցարարները: Մի քանի անգամ մեզ փրկել են են մեր հարևնները, մեկը ադրբեջանցի էր: Մեր հայ հարևանները, որոնք 89 թվականին չհեռացան, զոհվել են, նրանց սպանել են»,- ասաց Աննա Աստվածատուրյան-Թերքոտը:
Նա հիշեց, երբ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը տեղի ունեցով, ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին, որ հայեր էին զոհվել. «Ոչ միայն ֆիզիկական ջարդեր էին, նաև հոգեպես, մեզ վրա էին հարձակում ամեն օր, հնարավոր չէր գնալ դպրոց»:
Աննան նշեց, որ տարեկան 2-3 անգամ գալիս է Հայաստան, գրեթե ամեն անգամ Արցախ է գնում:
«Ինձ համար Արցախը խորհրդանիշ է, թե ինչ ենք ապրել, ինչի համար ենք ապրել: Չեմ ուզում այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում, Սումգայիթում մեզ դեմ, կրկնվեր Արցախում»,- ասաց Ա. Աստվածատուրյան-Թերքոտը:
Նրա խոսքով, Ադրբեջանն ԱՄՆ-ում պրոպագանդայի համար դոլարներ է ծախսում:
«Ես ամեն տարի Հայաստանում, Սփյուռքում կազմակերպություններին պետք է հիշեցնեմ, որ շուտով Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերն են: Ի՞նչ եք դուք անում: Իսկ Ադրբեջանն ամբողջ Ամերիկայում խոսում է Խոջալուի մասին, որ նրանք ենք հորինել Խոջալուի ցեղասպանության»,- նշեց նա:
Ասուլիսին ներկա Բաքվից փախստական, ԱՄՆ-ի բնակիչ, Միքայել Հովհաննիսյանը հիշեց, որ 1990 թվականի հունվարի 13-ին կամ 14-ին զանգահարել են իր դասընկերներից մեկի ծնողներին՝ պարզելու, թե ի՞նչ վիճակ է տիրում քաղաքի այդ հատվածում, արդյո՞ք անվտանգ է երեխաներին ուղարկել դպրոց. «Իր մայրն ասաց, որ դուք չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում այստեղ, մեր հարևանի գրադարանը շպրտել են բակ, վառել են, տարիքով հարևանին գցել են այդ կրակի մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Մարինա Գրիգորյան. Բաքվում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր հենց ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն
- ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ Բաքվի հայերի կոտորածների 30-րդ տարելիցի առթիվ
- Բաքվում հայության ջարդերի 30-րդ տարելիցն է
- Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար
- Ամերիկահայ գրողը պատմում է Բաքվի ջարդերի մասին իր հուշերը
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
- Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում
- «Սովորական ցեղասպանություն» նախագծի հերթական աշխատանքը նվիրված է լինելու Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցին
- «Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ կյանքի կկոչվի լայնածավալ նախագիծ»
- Գարի Կասպարովը մերժել է ադրբեջանցիներին. Բաքվի ջարդերի հիշողությունները դեռ թարմ են
- «Էխո» թերթի թղթակիցը հաստատել է Բաքվի ջարդերի` կազմակերպված ու ուղղորդված լինելը
- Ինչո՞ւ են մինչ օրս փակ Բաքվի ջարդերի վերաբերյալ խորհրդային արխիվները. Ռոբերտ Մելիք-Փաշաև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան