«Տվյալ պահին գազի գնի բարձրացման մասին տեղեկություն չկա»
«Քննարկել ենք 2020 թվականին կուսակցության անելիքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնայնը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության նիստին։
Սիմոնյանը նշեց, որ քննարկվել են 2019 թվականին արված աշխատանքները և նպատակադրվել 2020-ին այն կրկնապատկել։
Հարցին, թե արդյոք խմբակցությունը վարչապետի հետ քննարկել է գազի գնի բարձրացման մասին շրջանառվող լուրերը, Սիմոնյանը նշեց. «Կա այն ինֆորմացիան, որը դուք ունեք։ Ինչպես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդեն ասել է՝ տվյալ պահին նման տեղեկություն չկա և բանակցություններ են ընթանում»։
Սիմոնյանը նշեց, որ վարչապետը գոհ է խորհրդարանի աշխատանքներից։
Հարցին՝ արդյոք նիստի ընթացքում անդրադարձ եղել է «պետական հեղաշրջման փորձին», Սիմոնյանը նշեց, որ այդպիսի հարց չի եղել, ուստի և խմբակցությունը չի անդրադարձել։ Սիմոնյանը նշեց, որ սխալ է համարում նման հարցերը օրակարգ բերելը. «Ուրիշ բան չկա, դրանից են խոսում»։
Սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարց ևս խմբակցությունը չի քննարկել։
«Փոփոխություններ, որոնք կվերաբերեն Սահմանադրությանը, հնարավոր է լինեն, բայց այս պահի դրությամբ կտրուկ փոփոխությունների մասին խոսք չի եղել»,- նշեց Սիմոնյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը, անդրադառնալով խմբակցության նիստին, նշեց, որ քննարկվել և նշանավորվել է արտաքին հարաբերությունների քաղաքականությունը։
Պատգամավորի խոսքով, անդրադարձ է եղել նաև ներքաղաքական հարցերին. «Տարբեր ոլորտների զարգացմանն ենք անդրադարձել՝ մեր պատկերացմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի