Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության
ԵՀՄՖ-ն տեղեկացնում է, որ ստացել է Semper Opera Ball-ի պատասխանը:
«Ինչպես նշել էինք ավելի վաղ՝ ԵՀՄՖ նախագահությունն ու ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը նամակներով դիմել էին Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյին՝ պահանջելով բացատրություն Դրեզդենի Semper Opera Ball-ի ներկայացման մեջ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի ազգայնամոլական ցանկությամբ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության կասեցման շուրջ։
Աշոտ Գրիգորյանի նամակին մեկ օրում տվել է պատասխան Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյի անունից։
ԵՀՄՖ նախագահի պատասխանը, որը կլինի խիստ՝ կներկայացնենք մոտ օրերս։
Նշենք, որ եթե պրն․ Գրիգորյանին հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի և վերջինիս հետ աշխատող գործակալության ղեկավար Ռենե Մասսիսի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա անկասկած՝ Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության, ինչին, անկասկած՝ հետամուտ կլինի ԵՀՄՖ-ն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը դիմում-բողոք է ներկայացրել Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավարին՝ պահանջելով բացատրություն և պատասխան կատարված ազգայնամոլ քայլի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան