Լավրով․ Հաֆթարն ու Սարաջը չեն ցանկանում նույնիսկ գտնվել նույն սենյակում
Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը դեռ պատրաստ չեն ուղիղ բանակցությունների։ Ըստ interfax-ի այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը Սերգեյ Լավրովը:
«Այժմ գլխավորն այն է, որ Բեռլինի խորհրդաժողովից հետո, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պլանավորված է, լիբիական կողմերը չկրկնեն իրենց անցյալի սխալները և չսկսեն լրացուցիչ պայմաններ առաջադրել՝ միմյանց մեղադրելով: Նրանց միջև հարաբերությունները դեռևս շատ լարված են, նրանք նույնիսկ չեն ցանկանում գտնվել նույն սենյակում, էլ չասած խոսելու կամ իրար հետ հանդիպելու մասին», - ասել է Լավրովը՝ այսօր մամուլի ասուլիսում:
Լավրովը նշել է, որ Լիբիայում հրադադարի պայմանագիրը մինչ այժմ պահպանվել է, և Ռուսաստանը հույս ունի, որ այն անսժամկետ կլինի: Ըստ Լավրովի, Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, Հաֆթարի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ինքը հավատարիմ է հրադադարի մասին համաձայնագրին, «ինչն արդեն դրական է»:
Նշենք, որ 2011թ.-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան գործնականում դադարեց գործել որպես մեկ պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված պառլամենտը գործում է արևելքում, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորվել է Ազգային համաձայնության կառավարություն՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արևելյան մասում իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում են Հաֆթարի ազգային բանակի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Հաֆթարի դիրքորոշումը ցույց տվեց, թե ով է պատերազմ ցանկանում, իսկ ով` խաղաղություն.Չավուշօղլու
- Հաֆթարը հրաժարվել է ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը
- Հաֆթարը ժամանել է Մոսկվա՝ բանակցելու Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Սարաջի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան