
Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով. Թաթոյանը՝ Կուտոյանի մասին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ցավակցությունն է հայտնել Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ՝ իր էջում կատարելով հետևյալ գրառումը.
«Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:
Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:
Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»: