Հարավային Կորեան կքննարկի պաշտպանական ծախսերի մասնաբաժնի ավելացումը
Հարավային Կորեայի կառավարությունը քննարկում է Կորեական թերակղզում ամերիկյան զորախմբի պահպանման ծախսերի մասնաբաժնի 20-30% աճը։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով «Հերալդ Բիզնես» թերթին։
Նշվում է, որ Հարավային Կորեայի կառավարությունը բանակցությունների ընթացքում քննարկում է ԱՄՆ-ի վճարումները մոտ 30% -ով ավելացնելու նոր առաջարկը`ընթացիկ գործարքում 1,038 տրլն վոն (մոտ 896 միլիոն դոլար) հասցնելով 1,3 տրիլիոն վոնի (մոտ 1,12 միլիարդ դոլար)՝ որպես ծախսերի բաշխման 11-րդ պայմանագրի (SMA) մաս: Միևնույն ժամանակ, հարավկորեական կողմը նախկինում առաջարկել էր ավելացնել վճարումները 4-8% -ով:
«Նախագահի աշխատակազմը և Արտաքին գործերի նախարարությունը այժմ քննարկում են 20-30% վճարների «միջին» բարձրացման առաջարկվող նախագիծը»,- նշել է կառավարության աշխատակիցներից մեկը։