Իրավունք 13:38 17/01/2020 Հայաստան

Փաշինյանը փորձում է սահմանափակել քննական և քննադատական միտքը. Թումանյան

«Չորրորդ իշխանությունն ամբողջությամբ վտանգված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա»։

Վերջինիս խոսքով, իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններն ամբողջությամբ գտնվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մենաշնորհի տակ, իսկ դատական իշխանությունը, բացառությամբ ՍԴ-ի,  յուրացված է։ 

«Բնական է, որ այս պրոցեսին պետք է հետևեր նաև չորրորդ իշխանության՝ մամուլի նկատմամբ ոտնձգությունների փուլը, որը սկսվել է դեռևս 2018 թվականից։ Հենց այդ ժամանակ սկսեցին ձևավորվել սև ցուցակներ՝ ցանկալի և անցանկալի մեդիաների, որոնց պետք էր բոյկոտել։ Դա սկիզբն էր, իսկ հիմա գործընթացը չի սահմանափակվում զուտ հայտարարություններով»,- նշում է Թումանյանը։

Մեդիա փորձագետը նշում է, որ անիմաստ է վերլուծել Նիկոլ Փաշինյանի այս կամ այն հայտարարությունը, քանի որ վերջինիս խոսքում չկա ոչ հետևողականություն, ոչ ռազմավարություն և ոչ էլ մասնագիտական ունակություն.«Նրա հայտարարությունները քաղաքագետները կարող են վերլուծել որպես պոպուլիզմի դրսևորման ևս մեկ քայլ»։

Թումանյանը նշում է, որ խնդիր կա ուշի ուշով հետևելու օրենսդրական փոփոխություններին, որովհետև մեդիան կառավարվելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի պիտակավորումներով, այլ օրենսդրական միջոցներով։

«Այսօրվա դրությամբ այն ակնարկները, որոնք հնչում են, ակնհայտորեն հուշում են, որ մենք բախվելու ենք գրաքննության և խոսքի ազատության սահմանափակման։ Կարող ենք ասել, որ այն մտավախությունները, որ ունեն ներկայիս ղեկավարները այն է, որ գործիքակազմը, որով ներկայիս ղեկավարությունը եկել է իշխանության, այսօրվա դրությամբ կարող է պտտվել իրենց դեմ։ Այսպիսով փորձ է արվում ինչ-որ ձևով հարմարեցնել մեդիա դաշտը գործող իշխանության քիմքին»,- նշեց Թումանյանը։

Հարցին՝ արդյոք հնարավոր է վերահսկել տեղեկատվական հոսքը, Թումանյանը պատասխանեց՝ ոչ, հնարավոր չէ. «Դա հնարավոր չէ, քանի որ դրա համար հսկայական ռեսուրսներ են անհրաժեշտ, բացի այդ տեղեկատվությունը բացարձակ հոսքայնություն ունի։ Փակվող հոսքերն անմիջապես ստեղծում են նոր ուղղություններ»։

Անդրադառնալով «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին օրենքի վերամշակմանը՝ Թումանյանը նշեց, որ լսումների ժամանակ ասվել է՝ այնուամենայնիվ, բնակչության զգալի մասը հանդիսանում է հեռուստա-ռադիո արտադրության ահռելի սպառող։

«Հենց այդ պատճառով է խնդիր դրվում առաջին հերթին սահմանափակել հեռուստատեսության և ռադիոյի աշխատանքը։ Ըստ իս, տարօրինակ է ԱԺ-ում տեղի ունեցածը լսումներ անվանել, դրանք ասումներ էին, կամ ՝ լսցնումներ։ Մենք չենք տեսնում օրենսդրության փոփոխության պատվեր դաշտի ներկայացուցիչների կողմից»,- նշեց Թումանյանը։

Վերջինիս մտահոգել էր նաև հագամանքը, որ ԱԺ ամբիոնից հայտարարվել է՝ հանրային հեռարձակումից կարող են օգտվել այն կառույցները, որոնք համապատասխանում են անաչառությանը և բազմակարծությանը. «Սրանք չունեն սահմանում, ո՞վ է որոշում՝ որն է անաչառ, որը՝ ոչ։ Խնդրում եմ, պատասխանեք ինձ, «Հայակական ժամանակը» անաչա՞ռ է, անկողմնակա՞լ է աշխատում։ Այն մինչ օրս իր աշխատելաոճով տարվերվո՞ւմ է։ Նախկին իշխանություններից որևէ մեկը սահմանափակե՞լ է ՀԺ-ի գործունեությունը՝ կառավարության նիստում պիտակավորելով այն։ Չի եղել նման բան»։

Թումանյանը հավելեց նաև, որ Փաշինյանը փորձում է սահմանափակել քննական և քննադատական միտքը, որովհետև իրեն դուր չի գալիս իր կառավարության աշխատաոճի քննադատությունը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:47
«Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ զտում է թիմը՝ հույս ունենալով, որ սա կբարձրացնի ՔՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը երեկ խորհրդարանում արցախցիների քաղաքացիության հարցով...
Աղբյուր` Panorama.am
00:33
Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական...
Աղբյուր` Panorama.am
23:24
Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը սկսել է հատուկ տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։ Հայտնում է newsgeorgia.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
22:50
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որի կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբերի 29-ին, ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ինչ աղմկահարույց օրակարգով է կառավարությունը դեկտեմբերի 3-ին ԱԺ արտահերթ նիստ գումարում
ՀՀ ԱԺ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
22:01
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով կա մեկ տուժած
Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները
Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը «Նոյեմբերի  29-ին՝ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:12
Վերին Լարսի անցակետը կրկին փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վանաձորում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Դեկտեմբերի 10-ից ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից  փակ նիստի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ադյո՞ք իր անձին անդրադարձ եղել է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր․ ՔՊ
 Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
19:57
Բագրատ Սրբազանը վաղն ուղիղ եթեր կունենա
«Վաղը առավոտյան 11:00-ին ուղիղ եթեր կունենանք»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Բագրատ Սրբազանը։  Այլ մանրամասներ՝...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արդարադատության նախարարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը:...
Աղբյուր` Panorama.am
19:25
Փակ նիստ ա, կամերաները անջատեք․ Վահագն Ալեքսանյանը՝ լրագրողներին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում մասնակցում է  ՔՊ խմբակցության քննարկմանը։ Լրագրողները փորձեցին հետաքրքրվել,թե ի՞նչ հարցեր...
Աղբյուր` Panorama.am
19:12
Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում Փաշինյանի գլխավորությամբ նիստ է ընթանում, քննարկվելու է Աղազարյանի` ՔՊ-ից հեռացման հարցը
Այս պահին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթանում է նիստ, որին մասնակցում  են նաև կառավարության անդամները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն. Ուկրաինան ու Իսրայելը ոչ-ոքի խաղացին
Նոյեմբերի 29-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «TRT World» ֆորումի ժամանակ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Միրզոյան- Յան Յոակիմ Ստրանդ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
18:16
Նման կարիերան մի ամբողջ կյանքի համար հաջողված կարելի է համարել․ Փաշինյանը՝ 33-ամյա Քյարամյանի մասին
Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:04
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Դեկտեմբերին Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Լատվիայում
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Զեյնալյանի մանդատը հանձնել են Ալեքսանդր Ավետիսյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի...
Աղբյուր` Panorama.am
17:46
Սա համարում եմ պարտադրանքի, փաստի առաջ կանգնեցնելու մեթոդ. Արցախի ՄԻՊ
2025 թվականին ևս երեք ամիս Արցախից բռնի տեղահանվածներին կտրամադրվի 40+10 հազարական դրամ աջակցությունը, իսկ 2025-ի ապրիլից այդ գումարը...
Աղբյուր` Panorama.am
17:23
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի առաջին այցելուները
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։ Մինչ այդ՝ այսօր Ֆրանսիայի նախագահը տիկնոջ հետ այցելել է տաճար՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Փորձելու է սեփական մեղքերը թողնել մորուքավոր, անլվա, անթրաշ Փաշինյանին. Արմինե Ադիբեկյան
Սափրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց պաշտոնանկությունների շղթա, որոնց պատճառների մասին սակայն տրամաբանական բացատրություն չհնչեց։ Նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}