Մարինա Գրիգորյան. Բաքվում հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր հենց ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն
«Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում հենց հունվարին, և մինչ այդ էր տեղի էր ունենում, որևէ կասկած չկա, որ եղել է ցեղասպանություն ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:
Նա նշեց, որ մասնագետների, փորձագետների կողմից երբևէ չի անցկացվել որևէ ուսումնասիրության, բայց եթե նայեն Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ հոդվածները, կհասկանան, որ լիովին համապատասխանում է «ցեղասպանություն» բնութագրմանը:
«Ուզում եմ հույս հայնել, որ Հայաստանը վերջապես լուրջ, համակարգված մոտեցում կցուցաբերի այս հարցին ՝ Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի, Կիրովաբադի, վերջապես իրերն իր անուններով կկոչի, այսինքն ցեղասպանություն: Միայն դրանից հետո կարող ենք պահանջել, որ միջազգային հանրությունը նույնպես ուշադրություն դարձնի և դատապարատի, ճանաչի այդ իրադարձությունները»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Նա նշեց, որ վաղն ԱԺ-ում լսումներ են կայանալու, ինչքան տեղյակ է, հայտարարություն պետք է ընդունվի. «Հուսանք, որ այս անգամ այդ բառն իրոք կհայտնվի Ազգային ժողովի փաստաթղթում»:
Մարինա Գրիգորյանի խոսքով, պետք է հասկանալ, որ Բաքվի ջարդերը ոչ միայն հունվարի 13-19-ն են եղել, այլ Բաքվում հայերի հետապնդումները սկսվել են հենց Սումգայիթից անմիջապես հետո:
«Միգուցե այդքան բացահայտ չէր այդ բռնությունը, բայց դա կատարվում էր. կատարվում էին սպանություններ, հայերին մասսայաբար ազատում էին աշխատանքից, խանութներում նրանց նսեմացնում էին, տրանսպորտում վիրավորում էին:
1990 թվակյանի հունվարը դարձավ ընդամենը գագաթնակետը, երբ Ադրբեջանի և, մասնավորապես, Բաքվի հայ համայնքը վերջնականապես ավարտեց իր գոյությունը, մինչդեռ Բաքվի հայ համայնքի պատմությունը փառավոր է, ունենք փայլուն անուններ, նվաճումներ, Բաքվում այնքան շատ հայկական հետքեր կան, որոնք այսօր, ցավոք սրտի, ոչնչացվում են կամ լռության ու մոռացության են մատնվել»,- ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:
Հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հայուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվեցին շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքեր:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ Բաքվի հայերի կոտորածների 30-րդ տարելիցի առթիվ
- Բաքվում հայության ջարդերի 30-րդ տարելիցն է
- Բաքվի ջարդերի հետ կապված չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար
- Ամերիկահայ գրողը պատմում է Բաքվի ջարդերի մասին իր հուշերը
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
- Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում
- «Սովորական ցեղասպանություն» նախագծի հերթական աշխատանքը նվիրված է լինելու Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցին
- Քաղաքագետ. «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարը` «ադրբեջանցիներին ձեռք մեկնելու և սովորեցնելու մի փորձ է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան