Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու հարցով ՄԻՊ միջնորդությունները մի քանի անգամ մերժվել էին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախաքննության ժամանակ մի քանի անգամ միջնորդել է քննարկել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցը պայմանավորված նրա առողջական վիճակով, սակայն մերժվել է: Այս մասին Արման Թաթոյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Մենք մեր ուսումնասիրության արդյունքները մշտապես ներկայացրել ենք փաստաբանին, քննության մարմիններին»,- նշեց նա:
Ա. Թաթոյանն ասաց, որ իրենք մշտապես այցելել են Մանվել Գրրիգորյանին, ինչպես ցանկացած այլ կալանավորված անձի պարագայում, հարցն ուշադրության ներքո են պահել, կապ են պահել փաստաբանների, բժիշկների հետ:
«Վերջին ժամանակահատավածում վիճակը վատացել էր: Ես հայտարարել եմ, որ առողջական վիճակը ծանր կայուն է, այդ հետևությանը եկանք մեր բժշկի, նաև «Նաիրի» բժշկական կենտրոնում նրան բուժող բժշկի ուսումնասիրությունների հիման վրա, նաև ուսումնասիրելով փաստաթղթերը: Կալանքից ազատելու օրը՝ հունվարի 15-ին, մեր դիտարկմամբ, նրա առողջական վիճակն ավելի էր վատացել»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
Նրա խոսքով, իրենք խնդիրը կշարունակեն պահել ուշադրության կենտրոնում, կհնչեցնեն համապատասխան գնահատականներ:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Պաշտպանները մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններ այն հիմքով, որ նրա առողջական վիճակը վատ է, սակայն դատարանը մերժվել է։
Հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարանը բավարարել է միջնորդությունը, Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. «Մարտի 1-ի» գործով Մանվել Գրիգորյանին չի առաջարկվել, որպեսզի ցուցմունք տա
- Պաշտպան. Բարձրաձայնել էինք, որ գալու է ժամանակը, երբ Մանվել Գրիգորյանի կյանքին էական վտանգ է սպառնալու
- Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց
- Դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հարցը
- ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ արտահերթ նիստ կգումարվի
- Մանվել Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է.ՄԻՊ
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հիմա աշխատում են, որպեսզի, այսպես ասած, չմահանա
- Մանվել Գրիգորյանին չեն կարողացել տեղափոխել դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին