Մարին Լը Պենը կրկին կմասնակցի նախագահական մրցապայքարին
Մարին Լե Պենը նորից պատրաստվում է պայքարել Ֆրանսիայի նախագահի աթոռի համար: Ֆրանսիայի «Ազգային միավորում» աջ-ծայրահեղական շարժման առաջնորդը հայտարարել է, որ 2022 թվականին նախագահության համար մրցելու մտադրության մասին, իսկ ձախողման դեպքում՝ նաև 2027 թ.-ին։ Ըստ նրա, պետության գործող ղեկավար Էմանուել Մակրոնն արդեն սկսել է իր քարոզարշավը: Այս մասին գրում է euronews-ը։
«Ես շատ եմ մտածել ու որոշում կայացրել: Իմ նպատակն է պատրաստել ազգային միասնության նախագիծ, որի կենտրոնում է մեծ Ֆրանսիան, մի նախագիծ, որը միավորում է քաղաքացիներին՝ անկախ այն բանից, թե որտեղից են նրանք գալիս, բոլորովին նոր մի նախագիծ, որը կարող է Ֆրանսիային ոտքի հանել»,-ասել է Լը Պենը:
Լը Պենը հույս ունի կրկնել մայիսին Եվրախորհրդարանի ընտրությունների հաջողությունները, երբ նրա Ազգային միավորումն առաջ անցավ Մակրոնի կուսակցությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին