Ապրիլյան հերոս, գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է
Հունվարի 17-ին ապրիլյան պատերազմի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է: Մերուժանը կդառնար 27 տարեկան:
Ապրիլյանի հերոսը ծնվել է 1993 թվականին Գյումրիում: Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայության էր անցել Թալիշի զորամասում:
Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, շվի էր նվագում և երգում էր: Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում։
2016 թվականի ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական սահմանի Թալիշի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների ժամանակ դիրքի անձնակազմի հետ Մերուժան Ստեփանյանը կասեցրել է թշնամու լայնածավալ հարձակումը, կազմակերպել ու հմտորեն ղեկավարել է մարտը՝ ոչնչացնելով թշնամու բազմաթիվ գրոհայինների:
Մերուժան Ստեփանյանն արիաբար զոհվել է անհավասար մարտում: Նրա հետ զոհվեցին նաև նույն դիրքը պահող Ռաֆիկ Հակոբյանը,Վիկտոր Յուզիխովիչն ու Աղասի Ասատրյանը։ Մերուժան Ստեփանյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանն ու Վիկտոր Յազուխովիչը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 7-ը Գյումրիից էին: Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված քաջ տղաներն էին` Վլադիմիր Մելքոնյան, Մերուժան Ստեփանյան, Ալեքսան Առաքելյան, Վիկտոր Յուզիխովիչ, Հրաչ Գալստյան, Գևորգ Վարդանյան, Տիգրան Աբգարյան:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Միայն թող խաղաղություն լինի. զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան